HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները կմիանան բողոքի ակցիաներին

«Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները այսօր կլինեն Հանրապետության հրապարակում։ Կուսակցությունները «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով հայտարարել են, որ այսօր առավոտյան ներկա են գտնվելու Հանրապետության հրապարակում կայանալիք համաժողովրդական շարժմանը։ Նշենք, որ 11։00-ին Հանրապետության հրապարակում հանարահավաք է հրավիրել Նիկոլ Փաշինյանը։

Մասնավորապես՝ քիչ առաջ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը գրառում է կատարել՝ նշելով․ «Այսօր ժամը 11:00-ին Լուսավոր Հայաստան կուսակցությունը կլինի հանրապետության հրապարակում և կմասնակցի համաժողովրդական շարժման գործընթացին: Հայաստանի հանրապետական կուսակցությունը կորցրել է ժողովրդի վստահությունը և վերջինիս կողմից որևէ անձի առաջադրումը վարչապետի պաշտոնում անընդունելի է և պետք է կանխվի»։

«Հանրապետություն» կուսակցությունը ևս իր համակիրներին և անդամներին Հանրապետության հրապարակ է հրավիրել 10։30-ին՝ կոչ անելով մասնակցել բողոքի ակտիվ գործողություններին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter