HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժառանգությունն» առաջարկում է բացօթյա առևտրի քաղաքակիրթ կարգավորում

Այսօր Ազգայի ժողովի «Ժառանգություն» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծի համաձայն`

1. բացօթյա առեւտուր իրականացնելու թույլտվություն պետք է տրամադրվի նաեւ անհատ ձեռներեց չհանդիսացող անձանց,
2. պետք է թույլատրվի նաեւ բույսերի, բուսական արտադրանքի, ոչ պարենային ապրանքների բացօթյա առեւտուրը,
3. համայնքների ղեկավարները պարտավոր են բացօթյա առեւտուր իրականացնողներին տրամադրել առնվազն 1-2 քառ. մետր տարածք` բացօթյա առեւտուրը պատշաճ կազմակերպելու համար,
4. բացօթյա առեւտուրը կարող է իրականացվել ինչպես շարժական սայլակներով, այնպես էլ` ոչ շարժական,
5. շարժական սայլակում ոչ պարենային ապրանքների քաշը պետք է լինի 7 կիլոգրամից ոչ ավելի,
6. բացօթյա առեւտուր իրականացնողները վճարելու են տեղական տուրքեր` օրենքով սահմանված չափով (յուրաքանչյուր օրվա համար 350 դրամ):
7. բաօթյա առեւտուր իրականցնողները պարտավոր են ապահովել ապրանքների ապրանքային տեսքը, որակը եւ անվտանգությունը` պահպանելով տարածքի սանիտարահիգիենիկ պահանջներն ու մաքրությունը:

«Ժառանգությունը» տեղեկացնում է, որ ներկայացված նախագիծն ուղղված է բնակչության ամենախոցելի խավերից մեկի պաշտպանությանը, որն օրենքի կիրառման արդյունքում հայտնվել է անելանելի վիճակում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter