
Կողբի համայնքապետը, ավագանին և ակտիվիստները կոչ են անում բոլորին միանալ «համազգային շարժմանը հանուն ազատ, անկախ և ժողովրդավարական Հայաստանի»
Տավուշի մարզի Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը, ավագանու անդամները և ակտիվիստները կոչ են անում բնակիչներին, նաև այլ համայնքների ղեկավարներին միանալ «համազգային շարժմանը հանուն ազատ, անկախ և ժողովրդավարական Հայաստանի»։ Այս կոչի վերաբերյալ փաստաթուղթ է հրապարակվել ՈՉ Հանքարդյունաբերությանը Նոյեմբերյան համայնքում ֆեյսբուքյան խմբում։
Հիշեցնենք, որ Կողբի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ է։
Առաջին լուսանկարում՝ Կողբի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել