
Ոստիկանություն․ «Շտապ օգնության և հանրային սպասարկման այլ տրանսպորտային միջոցները չեն կարողանում տեղաշարժվել Երևան քաղաքի մի շարք փողոցներում»
Ոստիկանությունը հայտարարում է, որ փողոցները փակելու պատճառով շտապ օգնության և հանրային սպասարկման այլ տրանսպորտային միջոցները չեն կարողանում տեղաշարժվել Երևան քաղաքի մի շարք փողոցներում:
«Կոչ ենք անում հավաքի ընթացքում ինքնակառավարվել այնպես, որ չխոչընդոտվի պետական մարմինների հանրային ֆունկցիաների իրականացումը, ինչպես նաև ամբողջությամբ փակ փողոցները երթևեկելի դարձնելու ուղղությամբ ոստիկանության կողմից ձեռնարկվող միջոցառումները»,- հայտնում է ոստիկանությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել