
Արմեն Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը
Հանրապետության նախագահի լրատվական ծառայությունը հայտնում է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Քննարկվել է հայ-ռուսական միջպետական հարաբերությունների օրակարգը: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստանում ստեղծված իրավիճակին եւ նշել, որ բոլոր գործընթացները պետք է ընթանան Սահմանադրության պահանջների շրջանակում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել