
Ալավերդցիները փակել են Ալավերդի-Բագրատաշեն միջպետական ճանապարհը
Այսօր` ժամը 17:30-ից, մոտ 400 ալավերդցիներ Ալավերդու Էնգելս թաղամասի օղակաձև հրապարակում փակել են Ալավերդի–Բագրատաշեն միջպետական ճանապարհը:
Հրապարակում հավաքված ալավերդցիները պահանջում են իշխանությունից Հանրապետական կուսակցության հեռացումը: Ալավերդի–Բագրատաշեն միջպետական ճանապարհի երթևեկությունը այս պահին կաթվածահար վիճակում է:
Ոստիկանության Թումանյանի բաժնի ոստիկանները վերահսկում, սակայն չեն միջամտում ցուցարաների գործողություններին:
«Կռվել եմ Շահումյանում, Լաչինում, Քյալբաջարում և Մարտակերում: Մասնակցել եմ նաև քառօրյա պատերազմին: Ես այսօր իմ համաքաղաքացիների՝ ալավերդցիների հետ պայքարում եմ հանրապետական կուսակցութան դեմ: Մենք պայքարում ենք , որ հայ ժողովուրդը մարդավարի ապրի: Հանրապետականը մեր ժողովրդին տանում է կործանման »,-ասաց ալավերդցի ազատամարտիկ Վոլտեր Խառատյանը:
Փակված ճանապարհի պատճառով ավտոմեքենաների շարասյունը ձգված է դեպի Բագրատաշեն միջպետական ճանապարհի 2 կմ-ի վրա:
Մեկնաբանել