
Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի և Ղազախստանի նախագահների հետ
Հանրապետության նախագահի լրատվական ծառայությունը հայտնում է, որ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ:
ՀՀ նախագահը նրանց հետ քննարկել է հայ-բելառուսական և հայ-ղազախական համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր, ինչպես նաև անդրադարձ է եղել Հայաստանում ստեղծված իրավիճակին: Զրուցակիցներն ընդգծել են, որ բոլոր գործընթացները պետք է տեղի ունենան բացառապես Սահմանադրության շրջանակներում:
Ավելի վաղ, Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց էր ունեցել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել