
Բողոքի ցույցերը շարունակվում են (ֆոտոպատմություն)
Նարեկ Ալեքսանյան
Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո` ապրիլի 23-ին, Հանրապետության հրապարակում տոնախմբություն էր, քաղաքացիները նշում էին այդ իրադարձությունը որպես հաղթական։ Ապրիլի 24-ի հաջորդ օրը «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի կոչով Երևանի փողոցներում նոր թափով շարունակվում են քաղաքացիական անհնազանդության ակցիաներն ու երեկոյան բազմահազարանոց հանրահավաքը։ Քաղաքացիներն այժմ պահանջում են ՀՀԿ կուսակցության հեռացումը, նոր վարչապետի նշանակում և արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Վաղն առավոտից բողոքի ցույցերը շարունակվելու են։
25 ապրիլի, 2018 թ.։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել