
Գործարկվել է Երևան-Լիոն կանոնավոր ուղիղ չվերթը
Ապրիլի 19-ից պաշտոնապես գործարկվել է Երևան-Լիոն-Երևան կանոնավոր ուղիղ չվերթը:
Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը՝ հայտնելով, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում առաջին ուղևորներին հանդիսավորությամբ դիմավորել են Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի առաջին խորհրդական Կլեր Լը Ֆլեշերը:
Ուղևորափոխադրումն իրականացնելու է «Արմենիա» ավիաընկերությունը: Չվերթները կլինեն շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և հինգշաբթի։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել