HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապրիլի 23-ից հետո նոր կարգախոսներ են հայտնվել

Նորայր Շողիկյան

Արդեն նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից 2 օր անց Երևանի փողոցներում նոր կարգախոսներ ու պաստառներ են հայտնվել։

Մինչ ապրիլի 23-ը Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» շարժումն ուղեկցվում էր «Քայլ արա՝ մերժիր Սերժին» կարգախոսով, իսկ Սարգսյանի հրաժարականից հետո ակցիայի կազմակերպիչները հայտարարեցին, որ իրենց նոր կարգախոսներ են հարկավոր։ Մեկ օրվա ընթացքում ակցիայի մասնակիցների ձեռքից անհետացան հին գրություններով պաստառներն ու հայտնվեցին նորերը։

«Քայլ արա, մերժիր ՀՀԿ-ին», «ՀՀԿ հեռացիր, Հայաստանը մոռացիր»

Վարչապետի հրաժարականից հետո, երբ Հանրապետական կուսակցությունը հրաժարվեց ապրիլի 25-ին բանակցել Նիկոլ Փաշինյանի հետ, «Իմ քայլը» շարժման կազմակերպիչները հայտարարեցին, որ իրենց ակցիան այլևս Սերժ Սարգսյանի դեմ չէ, և այժմ պետք է պայքարել Հանրապետական կուսակցության ու համակարգի հեռացման դեմ։

#Կապիտուլյացիա #VOL. 2 #Gillette

Ապրիլի 25-ին «Իմ քայլը» նախաձեռնությունը պահանջեց ՀՀԿ-ի անվերապահ կապիտուլյացիան, իսկ երեկոյան տեղի ունեցած հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Կարեն Կարապետյանը առաջին փոխվարչապետի պաշտոնակատարի փոխարեն ապօրինի զբաղեցրել է վարչապետի պաշտոնակատարի աթոռը։ Կարեն Կարապետյանը հանրությանը հայտնի է իր դասական ժիլետներով, այս հանգամանքն էլ ցույցերի մասնակիցներն ու կազմակերպիչները օգտագործեցին Կարեն Կարապետյանի հեռացման պահանջների ժամանակ։

«Մերժիր ռեժիմին»

Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ակցիայի մասնակիցները սկսեցին պայքարել «իշխանական ռեժիմ»-ի դեմ։ Ցույցերի մասնակիցներն այժմ փողոցներում շրջում են տարբեր պաշտոնյաների ու «Մերժիր ռեժիմին» գրությամբ պաստառներով։

«Մերժիր ՀՀԿ-ին, նկարիր դրոշ», «ՀՀԿ անդամատոմսերի աղբաման»

Հանրահավաքների ու ցույցերի վայրերում քիչ չեն նաև անհատական նախաձեռնությունները։ Ակցիայի մասնակիցների մի մասն աչքի է ընկնում նորարարական մտածողությամբ, մյուսները՝ սեփական բիզնեսն առաջ տանելու հետաքրքիր մոտեցումներով․ երիտասարդներից մեկը 200 դրամով դրոշ է նկարում բոլոր այն մարդկանց դեմքին, ովքեր մերժում են Հանրապետական կուսակցությանը, իսկ ակցիայի մի քանի մասնակիցներ իրենք են գումար տալիս այն մարդկանց, ովքեր պատրաստ են հատուկ նախատեսված աղբամանը նետել ՀՀԿ իրենց անդամատոմսերը։

Նիկոլ Փաշինյանի հայտարարած Թավշյա հեղափոխության առաջին և երկրորդ փուլերի ընթացքում տեղի ունեցող քաղաքական փոփոխություններին զուգահեռ արագ փոփոխվում են նաև կարգախոսներն ու պաստառները, իսկ ակցիայի մասնակիցների ու կազմակերպիչների երևակայությունը սահմաններ չի ճանաչում։

Մեկնաբանություններ (1)

Սարգիս
ՈՒզում եմ հավատալ, որ Փաշինյանն անկեղծ է խոսում, երբ ասում է, որ իշխանության դալու դեպքում ՀՀ-ն չի սկսի վարել հակառուսական քաղաքականություն, բայց գիշերն գլուխս բարձին դնելուց հետո մտածելու ժամանակ հիշեցի Տեր-Պետրոսյանին, ով մինչև իշխանության գալն չէր ասում , որ իշխանության գալուց հետո Ռուսաստանի հետ տնտես. կապերը խզելու անհեռատես ու անիմաստ պատրվակով փակելու են գործարանների 90 %-ից ավելին...հիմնականում դրա պատճառով Հայաստանի հարուստ ու զարգացած սոցիալական հանրապետությունը դարձավ աղքատ ու զարգացող և իրականում ոչ սոցիալական պետություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter