Նամակ ԱՄՆ դեսպանին. վտանգի է ենթարկվում մարդկանց կյանքը
Ամերիկայի մի խումբ քաղաքացիներ, նամակ են ուղարկել Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչին` հայտնելով իրենց մտահոգությունը հայաստանյան միջոցառումներ մուտք գործելու ընթացքի եւ մարդկանց կյանքի վտանգի ենթարկվելու համար:
«Մենք` Ամերիկայի քաղաքացիներս, ապրելով և աշխատելով Հայաստանում, Ձեզ ենք դիմում Հայաստանում համերգներին և սպորտային միջոցառումներին մուտք ապահովելու ժամանակ անվտանգության չափանիշները բարելավելու խնդրանքով: Բազմության վերահսկման գաղափարը և պատշաճ հերթեր կազմակերպելու փորձը, ինչպես նաև «առաջինին առաջինն են սպասարկում» սկզբունքը գոյություն չունեն Հայաստանում: Արդյունքում Հայաստանում որևէ միջոցառում մուտք գործելու ընթացքը և մարդկանց հրմշտոցը ստեղծում է իրարանցում, որը վտանգի է ենթարկում մարդկանց կյանքը:
Այս խնդիրը հստակ կերպով ակնհայտ էր Ռուսաստանի թիմի դեմ 2011թ. մարտի 26-ին կայացած ֆուտբոլային խաղի ժամանակ: Խաղից առաջ մարզադաշտից դուրս հերթերի շարքեր չկային, ինչպես նաև չկային բավարար քանակությամբ բաց դարպասներ կամ տոմսերի ստուգման կետեր, որի արդյունքում առաջացել էին մեծ և երկար հերթեր առանց շարժվելու տեղի: Այդ օրվա որոշ կադրեր կարող եք տեսնել հետևյալ կայքում` http://www.youtube.com/watch?v=ejr7T9M40s8&feature=channelvideotitle :
Ի վերջո, խաղի սկսվելուն մոտ ժողովուրդը անհանգիստ դարձավ և սկսեց հրել միմյանց, փորձելով ներս մտնել: Մարդիկ ստիպված էին պայքարել, որպեսզի չընկնեն, վտանգվելով ընկնել և ոտնատակ լինել: Այս տեսակ դրության ժամանակ վնասվածք ստանալու ռիսկը առանձնապես մեծ է տարեց մարդկանց, կանանց և երեխաների համար: Հետևաբար, Հայաստանում շատերը դադարել են այցելել սպորտային և համերգային իրադարձություններ:
Մեր տպավորությունն է, որ իրադրությունը սաստկանում է վատ ոստիկանության և ամբոխի վերահսկողությամբ: Պատշաճ ոստիկանական աշխատանքը, ինչպես որ գտնվում է Արևմտյան երկրներում, կարող է լուծել խնդիրը: Ցանկանում ենք, որ դուք աջակցեք մեզ վերջ դնել այս խնդրին` բարձրացնելով այդ հարցը Հայաստանի իրավասու մարմիների առջև և առաջարկել նրանց ամբոխի վերահսկման համակարգի համապատասխան վարժանքներ, որը կապահովի իրադարձությունների ժամանակ մեր անվտանգությունը: Այս խնդրի լուծումը ոչ միայն կօգնի ապագայում կանխել դժբախտ պատահարները, այլ նաև Հայաստանում իրադարձություններին հաճախելը առավել հաճելի կդարձնի ԱՄՆ քաղաքացիների և Հայաստանում ներկա այլ մարդկանց համար:
Շնորհակալություն Ձեր ուշադրության համար, Ամերիկայի մտահոգված քաղաքացիներ»
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (8)
Մեկնաբանել