HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեյրան Օհանյանը ներկայացրել է զինված ուժերի այս տարվա գերակա խնդիրները

Այսօր պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել ՊՆ կենտրոնական ապարատի խորհրդակցություն: Նախարար Սեյրան Օհանյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի 2012թ. գերակա խնդիրները և հիմնական անելիքները: Որպես 2012թ. գերակա խնդիրներ՝ Սեյրան Օհանյանը առանձնացրել է ռազմակրթության, ռազմական արդյունաբերության և զինված ուժերում կարգապահության բարձրացման խնդիրները:

Պաշտպանության նախարարը առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել պաշտպանության նախարարության և զինված ուժերի գլխավոր շտաբի ստորաբաժանումների այն աշխատակիցներին, որոնց պատշաճ ծառայության արդյունքում արձանագրվել են զինված ուժերի 2011թ. հաջողությունները: Սեյրան Օհանյանի հրամանով օրինակելի ծառայությամբ աչքի ընկած զինծառայողները և քաղաքացիական ծառայողները արժանացել են ՊՆ գերատեսչական մեդալների ու պատվոգրերի:

Նախարարը բարձր է գնահատել նաև ՊՆ մշտական գործող մասնագիտական հանձնաժողովի աշխատանքները և հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարարի խորհրդական Վահրամ Բարսեղյանին պարգևատրել Մարշալ Բաղրամյան մեդալով: Այս մասին հայտնում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter