HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ո՞րն է ելքը. ՕԵԿ-ի հայտարարությունը

«Օրինաց երկիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ առաջարկելով այս իրավիճակի լուծման իր ելքը.

«Ե´վ Նիկոլ Փաշինյանը, և´ Կարեն Կարապետյանը հայտարարել են արտահերթ ընտրություններ անցկացնելու պատրաստակամության և անհրաժեշտության մասին, որպես ստեղծված իրավիճակի հանգուցալուծում՝ հանգուցալուծում, որը մենք առաջարկել  ենք դեռևս մեկ շաբաթ առաջ՝ ՕԵԿ քաղաքական խորհրդի հայտարարության մեջ: Ավելին, մենք հայտարարել ենք շարժման առաջարկներն ընդունելու անհրաժեշտության մասին, ինչը հիմք կդնի նոր, ազատ և հաղթանակած քաղաքացու Հայաստանի:

Այս առումով գլխավոր հարցը չպետք է լինի , թե ով է ղեկավարելու կառավարությունը այս անցումային շրջանում՝ ընդամենը   40 օր, մինչև արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Եվ ի վերջո, ով է կրելու քաղաքական պատասխանատվություն  ազատ և արդար խորհրդարանական ընտրությունների անցկացման համար:

Շարժման ամենամեծ ձեռքբերումը պետք է լինի այն մինչև իր  վերջնական նպատակին հասցնելը: Որպես շարժմանն աջակցած քաղաքական կազմակերպություն, առաջարկում ենք հատուկ օրենքով Ազգային ժողովում  ձևավորել բազմակուսակցական քաղաքական  և քաղաքացիական խորհուրդ, որը կերաշխավորի  ընտրական օրենսգրքի փոփոխությունը, արտահերթ ընտրությունների ազատ, արդար, առանց վարչական ճնշումների  և ընտրակաշառքի անցկացումը, կառավարության  բոլոր անդամների, պարտականությունները ընդամենը այդ ժամանակահատվածում, կդրվեն ապակուսակցական  աշխատակազմի ղեկավարների և հատուկ ծառայողների  վրա, որովհետև ոչ մի ժամանակավոր կառավարություն չի կարող ազդեցություն ունենալ  ընտրությունների վրա, քանի որ ժողովրդական այս  արդարացի ընդվզման ալիքի նպատակը ժողովրդի իշխանության ձևավորումն է՝ ազատ և արդար ընտրությունների անցկացման միջոցով.

Կուսակցության քաղաքական խորհուրդը  ողջունում է նաև Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն, Հելսինկյան քաղաքացիական ասամբեայի Վանաձորի գրասենյակի, Իրազեկ քաղաքացիների միավորում, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, Հայաստանի հելսինկյան կոմիտե հասարակական կազմակերպությունների՝ արդար ընտրությունների նախապայմանների մասին հայտարարությունը և կոչ է անում կյանքի կոչել այս  քաղաքական հանգուցալուծմը՝ նաև մեր հնչեցրած առաջարկի շրջանակներում» ։

Մեկնաբանություններ (1)

Կարեն
ՕԵԿ և Արթուր Բաղդասարյան, Դուք պետք է լռեք, ու ձայն ձուն չհանեք մոտակա 10-15 տարի։ Դուք ձեր ժողովրդին արդեն էնքան եք քցել ու խաբել, որ բարոյկան իրավունք չունեք բարձրաձայնելու ու ինչ-որ առաջարկ ու կոչեր անելու, այ կրտածներ։ Սուս-փուս, մտեք ձեզ վայել ընդհատակը։ Վերջացավ!!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter