HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ Պաշտպանը հեռախոսազրույց է ունեցել ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի հետ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը այսօր հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Մյատովիչի հետ։

Պաշտպանի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները և ներկայացվել է այս օրերին Պաշտպանի աշխատանքի մանրամասները։

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերն ընդգծել են հավաքների ու երթերի մասնակիցների իրավունքների լիարժեք երաշխավորման, լրագրողների մասնագիտական անխոչընդոտ գործունեության կարևորությունը: Կարևորվել է բերման ենթարկված անձանց իրավունքների ապահովումը, անկախ նրանից՝ խոսքը վարչական, թե քրեական վարույթի մասին է:

Օրեր առաջ տեղի էր ունեցել ևս մեկ հեռախոսազրույց Դունյա Մյատովիչի նախաձեռնությամբ, որի ժամանակ նա Պաշտպանին խնդրել էր տեղեկացնել երկրում տեղի ունեցող հետագա զարգացումների մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter