HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արծվիկ Մինասյանը հրաժեշտ է տվել բնապահպանության նախարարության աշխատակիցներին

 Արծվիկ Մինասյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Բնապահպանության նախարարության ստորաբաժանումների ղեկավարների և աշխատակիցների հետ։  Այս մասին տեղեկացնում է նախարարության լրատվական ծառայությունը։

Շնորհակալություն հայտնելով համատեղ արդյունավետ աշխատանքի համար՝  բնապահպանության նախկին նախարարը համոզմունք է հայտնել, որ համատեղ աշխատանքի արդյունքում մեկնարկած շրջակա միջավայրի՝ որպես մեկ ամբողջություն միասնական  կառավարման համակարգի ստեղծման գործընթացը հաջողությամբ ավարտին կհասցվի։

 «Շնորհակալ եմ այն համախմբվածության, նվիրվածության համար, որ ցուցաբերեցիք ոլորտի աշխատանքի արդյունավետությունը մի նոր մակարդակի բարձացնելու ուղղությամբ: Ուզում եմ հավաստիացնել Ձեզ, որ անկախ նրանից, թե որտեղ կգտնվեմ, դուք ունեք բարեկամ-գաղափարակից անձնավորություն, ով բնապահպանության ոլորտի համար սրտացավ վերաբերմունք է ունենալու և անհրաժեշտության  դեպքում թե՛ քաղաքական, թե՛ այլ դաշտերում պաշտպանելու է բնապահպանական առաջնահերթությունները»,- նշել է Արծվիկ Մինասյանը և շնորհակալություն հայտնել բնապահպանության ոլորտում գործունեություն ծավալող բոլոր պետական, հասարակական, միջազգային կազմակերպություններին և քաղաքացիներին՝ փոխգործակցության համար։

Նախկին նախարարը շրջել է գերատեսչության աշխատասենյակներով, հրաժեշտ տվել աշխատակիցներին և մաղթել արդյունավետ աշխատանք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter