
Կաթողիկոսը հանդիպել է Նիկոլ Փաշինյանին
Ապրիլի 28-ին, ընդառաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերին, ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ուր հանդիպեց Վեհափառ Հայրապետի հետ: Այս մասին հայտնում է Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի մամուլի բաժինը։
Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել