HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարզաբանում. ՊԵԿ-ը կրկնակի պակասեցրել է հսկողական աշխատանքները

Պետական եկամուտների կամիտեն պարզաբանում է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք․

Լրատվական որոշ կայքերում և սոցիալական ցանցերում ապատեղեկատվություն է տարածվում այն մասին, որ հարկային մարմինն ինտենսիվ վարչարարություն է իրականացնում, մինչդեռ պատկերը բոլորովին հակառակն է: Ապրիլի վերջին օրերին հանրապետությունում տեղի ունեցող իրադարձություններով պայմանավորված՝ Պետական եկամուտների կոմիտեն շուրջ 2 անգամ կրճատել է հսկողական աշխատանքները: Եթե 2018թ. ապրիլի 1-ից մինչև ապրիլի 15-ն իրականացվել է 582 ընթացիկ հսկողական աշխատանք, ապա ապրիլի 16-27-ը՝ միայն 280: Ինքնըստինքյան հասկանալի է, որ «հարկային տեռորի» մասին խոսք լինել չի կարող: Հիշեցնենք նաև, որ ՊԵԿ-ն օրենքով նախատեսված իր գործառույթների շրջանակում վարչարարություն է իրականացնում ռիսկային հարկ վճարող համարվող տնտեսվարողների նկատմամբ:

Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է զերծ մնալ ավելորդ խուճապ առաջացնելու և ընթերցողներին մոլորեցնելու միտում ունեցող գործունեությունից:

Politik.am լրատվական կայքը Պետական եկամուտների կոմիտեի հորդորից հետո փորձել է ինչ-որ կերպ հիմնավորել նախկինում տարածած մերկապարանոց մեղադրանքը, սակայն դարձյալ մնացել է նույն գործելաոճի սահմաններում: Եթե կայքն այդքան համոզված ահազանգում է քաղաքացիական ակտիվությունից բիզնեսի ներկայացուցիչներին հետ պահելու նպատակով իբրև թե «հարկային տեռոր» իրականացնելու մասին, ենթադրվում է, որ պետք է ունենա ծանրակշիռ փաստեր և հարկային մարմնի գործողությունների ու հանրապետության անցուդարձի փոխկապակցվածությունը հիմնավորող ապացույցներ: Բայց այդ ամենի փոխարեն Politik.am-ն անհայտ տրամաբանությամբ գնահատականներ է շարունակում տալ՝ իրեն ապահովագրելով թույլ, ոչինչ չասող օրինակով: Սա՞ էր «հարկային տեռորը»… Փաստորեն, հարկերից խուսափելու բոլոր դրսևորումները ՊԵԿ-ը պետք է անտեսի՞՝ իր օրինական գործողությունները քաղաքական աստառով մեկնաբանելու կայքի դիտավորություններից խուսափելու համար: Politik.am-ը պետական կառույցից ակնկալում է չկատարե՞լ օրենքով նախատեսված պարտականությունները…

Հատուկ կայքի համար հիշեցնենք, որ ապրիլի վերջին օրերին հանրապետությունում տեղի ունեցող իրադարձություններով պայմանավորված՝ Պետական եկամուտների կոմիտեն շուրջ 2 անգամ կրճատել է հսկողական աշխատանքները: Այս է իրավիճակը ներկայացնող իսկական փաստը:

Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է զերծ մնալ քաղաքական նպատակներով ավելորդ խուճապ առաջացնելու և ընթերցողներին մոլորեցնելու միտում ունեցող գործունեությունից:

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter