
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ ապրիլի 30-ի ցերեկը, մայիսի 1-2-ին, 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 3-ին երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 4-5-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
Երևան քաղաքում ապրիլի 30-ի ցերեկը, մայիսի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 4-5-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել