HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում մարդիկ սկսել են ավելի շատ ծնվել, ինչպես նաեւ ավելի շատ մահանալ

ՀՀ ԱՎԾ հրապարակած տվյալներով' 2011թ. հունվար-մարտ ամիսներին Հայաստանում արձանագրված բնակչության բնական հավելաճի և միգրացիայի մնացորդի ցուցանիշների ազդեցությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը, 2011թ. տարեսկզբի նկատմամբ աճել է 2000 մարդով, իսկ 2010թ. ապրիլի 1-ի համեմատ` 12.7 հազ. մարդով:

2011թ. հունվար-մարտին 2010թ. նույն ժամանակաշրջանի համեմատ բնակչության բնական հավելաճի ցուցանիշը նվազել է 30.1%-ով, պաշտոնապես գրանցված միգրացիայի բացասական մնացորդի ցուցանիշը' 48.9%-ով, իսկ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշն աճել է 0.4 %-ով:

2011թ. հունվար-մարտին արձանագրվել է 10251 կենդանի ծնված, որը 2010թ. նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 3.5%-ով: 2011թ. հունվար-մարտ ամիսներին արձանագրվել է մեռելածնության 219 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում արձանագրվել էր 202 դեպք:

Այս տարի արձանագրվել է մահացության 7851 դեպք: 2010թ. համապատասխան ժամանակաշրջանի համեմատ մահվան դեպքերն աճել են 9.1%-ով, ընդ որում արձանագրված մահվան դեպքերն ինչպես ամբողջությամբ, այնպես էլ ըստ առանձին պատճառների, 2010թ. նույն ժամանակաշրջանի համեմատ աճել են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter