HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՍԴՀԿ-ն Հանրապետական խմբակցության պատգամավորներին կոչ է անում քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին

Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության կոչը Հայաստանի հպարտ քաղաքացիներին.

«Սիրելի հայրենակիցներ, շաբաթներ առաջ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ սկսված քաղաքացիական զարթոնքը հասել է իր գագաթնակետին: Մենք այսօր ունենք այնպիսի իրականություն, որտեղ ժողովրդի թեկնածու Նիկոլ Փաշինյանին են աջակցում ոչ միայն ժողովրդական լայն շրջանակներ, այլև խորհրդարանական գրեթե բոլոր ուժերը: Սակայն ժողովրդի հաղթանակը վերջնականապես ամրապնդելու համար մեզ անհրաժեշտ է կատարել վերջին քայլը՝ հետևելով շարժման տրամաբանությանը:

 Հնչակյան կուսակցությունն ամիսներ առաջ նախաձեռնել էր մայիսի 1ին իրականացնել հանրահավաք, որի պահանջների գերակշիռ մասը այս օրերին հնչեցվում է հանրահավաքի հարթակից: Բնականաբար որևէ կերպ առանձին միջոցառումներ անելու տրամաբանություն չկա։ Միաժամանակ կոչ ենք անում Հանրապետական կուսակցության պատգամավորներին հանդես գալ ժողովրդական շահերից և քվեարկել վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter