
ՀՀԿ-ն դեռ չի որոշել, թե ինչպես քվեարկել Փաշինյանի թեկնածությանը
ՀՀԿ-ում դեռ որոշում չկա, թե ինչպես քվեարկել վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին: Այս մասին ՀՀԿ խմբակցության և Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո ՀՀԿ խմբակցության անդամները մի քանի րոպե փակ նիստ անցկացրեցին: Շարմազանովն ասաց, որ անձամբ իրեն վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը չհամոզեց, սակայն կքվեարկի այնպես, ինչպես որոշի կուսակցությունը: Շարմազանովի խոսքով՝ մինչ վաղը դեռ քննարկման հնարավորություն ունեն, կքննարկեն, և վաղը մինչ քվեարկությունը կհայտնեն, թե ինչպես են քվեարկելու:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել