HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Քայլերթը մեկնարկեց (թարմացվող)

18:33

Գարեգին Նժդեհի հրապարակից մեկնարկած քայլերթը հասավ Հանրապետության հրապարակ: Ժամը 19:00-ին այստեղ կմեկնարկի «Իմ քայլը» շարժման հանրահավաքը:

18:15

Քայլերթը այս պահին Գրիգոր Լուսավորիչ փողոցով շարժվում է դեպի Իտալիայի փողոց, որտեղից էլ երթի մասնակիցները կմոտենան Հանրապետության հրապարակին: 

17:49

Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթն այս պահին հասել է Արշակունյաց պողոտա: 

17:18

Ինչպես նախատեսված էր, «Իմ քայլը» շարժման քայլերթն այսօր մեկնարկեց Գարեգին Նժդեհ հրապարակից։ Այս պահին հարյուրավոր ցուցարարներ հրապարակից շարժվում են Գարեգին Նժդեհ փողոցով՝ դեպի Հանրապետության հրապարակ։ Փաշինյանը ցուցարարներին խոստացել է, որ ժամը 19։00-ին կայանալիք հանրահավաքին կպատմի ԱԺ 3 խմբակցությունների հետ այսօր տեղի ունեցած բանակցությունների մասին։ Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հորդորով հանրապետությունում այսօր անհնազանդության գործողություններ չեն եղել, փողոցներ չեն փակվել։

Պատգամավորը ցուցարարներին հորդորել էր բողոքի ակցիաներ չիրականացնել, քանի որ այսօր Ազգային ժողովում հանդիպումներ է ունենալու ԱԺ խմբակցությունների հետ և ցանկանում է, որ բանակցությունները խաղաղ մթնոլորտում անցնեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter