
Եղանակը առաջիկա 5 օրերին
Հանրապետության տարածքում` մայիսի 1-ի ցերեկը, 2-ին, 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 3-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 4-6-ը` կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Այս մասին տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևան քաղաքում մայիսի 1-ի ցերեկը, 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 4-6-ը` կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել