
Նիկոլ Փաշինյան․ «Թող որևէ մեկը չակնկալի, թե մենք մեր հաղթանակների ու սկբունքների համար պետք է շնորհակալ լինենք որևէ մեկին»
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանն իր պայքարում հաջողության է հասել, քանի որ Հայաստանում կայացած է քաղաքացիական հասարակությունը, երկրում կա ազատ մամուլ։ Այս մասին Փաշինյանին հարցով դիմելու ժամանակ ասաց պատգամավորը։ ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը պաշտպանում է ՀՀԿ-ի վարած արտաքին քաղաքականությունը: Ըստ Աճեմյանի՝ Փաշինյանը հետագայում պաշտպանելու է այն, ինչ նախկինում մերժել է:
Նիկոլ Փաշինյանը կրկին ասաց, որ շարունակում է պնդել՝ վտանգավոր է համարում կտրուկ շրջադարձերը արտաքին քաղաքականության ոլորտում։
«Թող որևէ մեկը չակնկալի, թե մենք մեր հաղթանակների ու սկբունքների համար պետք է շնորհակալ լինենք որևէ մեկին, որովհետև մենք դա վաստակել ենք սեփական քրտինքի, տառապանքների, մեր երեխաներից մեզնից զրկելու գնով», - ասաց Փաշինյանը։
ՀՀԿ-ական պատգամավորին հետաքրքիր էր, թե արդյոք Փաշինյանը ընտրվելու դեպքում կարո՞ղ է տանել այդ բեռը։ Փաշինյանն արձագանքեց՝ ինքը որևէ գործ չի սկսում, եթե համոզված չի լինում, որ այդ գործը տանելու է մինչև վերջ:
«Որևէ մեկին հիմք չեմ տվել իմ քաղաքական կենսագրության մեջ այլ կերպ մտածելու», - եզրափակեց նա։
Մեկնաբանել