HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Սասուն Միքայելյան․ «Թշնամու կողմից զորքերի ոչ մի տեղաշարժ չկա»

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը, ելույթ ունենալով ԱԺ հատուկ նիստում, կոչ արեց ՀՀԿ-ականներին «սրտաճմլիկ խոսքեր չասել»։ Պատգամավորը զուգահեռներ կատարեց 2008 թվականի մարտի մեկ-երկուսի իրադարձությունների հետ։ Պատգամավորը հիշեցրեց, թե ինչ է եղել 2008-ին դպրոցներում։

«Ոստիկանության աշխատողները ահաբեկում էին աշակերտներին, ծեծում, որպեսզի չըմբոստանան, մեր գյուղում տեռոր է եղել թե՛ համագյուղացիների դեմ, թե՛ դպրոցում, մեր գյուղից մի աշակերտ չկա, որը բաժին չի գնացել։ Դա ձեր իշխանություններն են արել: Եթե 2008-ին ուսուցիչները բնամթերքով էին կաշառք վերցնում, հիմա քաշ (cash-կանխիկ-խմբ.) փող են վերցնում։ Ես զինվոր եմ՝ կանգնած ձեր առաջ, չեմ եկել ձեզ խաբեմ»,- ասաց Միքայելյանը։

Պատգամավորը դիմեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանին։

«Հարգելի Կորյուն Նահապետյան, դու ի՞նչ իրավունք ունես այս ամբիոնից հայտարարել, որ զորքերի տեղաշարժ կա, դա ռազմական գաղտնիք է: Ես պատասխանատու հայտարարում եմ, որ թշնամու կողմից զորքերի ոչ մի տեղաշարժ չկա, դուրս կգանք՝ կապացուցեմ. երևի ադրբերջանցիք ավելի խոհեմ են, քան թե մենք։ Ամեն անգամ էդ իմիտացիոն հայտարարությունները մի արեք, դուք էդքան մտածում եք Արցախի համար, մենք էլ՝ չէ՞»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Սասուն Միքայելյանը կոչ արեց կրակի հետ չխաղալ և կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը։

«Էս մարդիկ են երկրի տերը, մենք չենք կարող դրա դեմ ըմբոստանալ, սա էն ժամանակները չեն, գաք ծեծեք, ասեք պրծավ»,- ասաց նա։

Լուսանկարում ձախից՝ պատգամավորներ Գևորգ Գորգիսյանը, Սասուն Միքայելյանը, Արամ Սարգսյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter