HY RU EN

ՀՀԿ-ական պատգամավոր Գրիգոր Ավալյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Գրիգոր Ավալյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին հայտնում է խորհրդարանի հանրային կապերի վարչությունը՝ ներկայացնելով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարությունը այս առիթով.

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»: