HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ. «Անհրաժեշտ են բացառիկ ջանքեր՝ ապահովելու հանդուրժողականությունը և համերաշխությունը»

«Երկրում ստեղծված է բարդ իրավիճակ: Այդ իրավիճակը բոլորիցս պահանջում է բացառիկ ջանքեր՝ ապահովելու հանդուրժողականությունը և համերաշխությունը: Լարվածության ցանկացած աճ կարող է հանգեցնել մարդու իրավունքների տեսանկյունից վտանգավոր զարգացումների»,- գրված է մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:

«Ստեղծված պայմաններում հանրային բոլոր մարմինները պարտավոր են ապահովել քաղաքացիների կողմից խաղաղ հավաքների ազատության իրենց իրավունքի իրացումն ու ցուցաբերել զսպվածություն: Հանրային յուրաքանչուր մարմնի ներկայացուցիչ պարտավոր է իր պարտականությունները կատարել լիարժեք ու գիտակցել, որ իր կարևոր աշխատանքով կոչված է երաշխավորելու բոլոր քաղաքացիների իրավունքները:

Շարունակում է բարձր մնալ անհանդուրժողականությունը: Խոսքը հատկապես վերաբերում է սոցիալական ցանցերին, որտեղ նկատվում է նաև ակնհայտ ատելություն և նույնիսկ թշնամանք կոնկրետ անձանց նկատմամբ:

Լրատվամիջոցներին ու լրագրողներին կրկին հորդորում ենք հեռացնել իրենց հրապարակումների ներքո ծավալվող՝ անհանդուրժողականություն ու ատելություն պարունակող մեկնաբանությունները: Ցանկացած հրապարակում անելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել տեղեկությունների ստուգվածությանը և գործել պատասխանատու լրագրության սկզբունքների պահպանմամբ:

Մարդու իրավունքների պաշտպանի ու աշխատակազմի կողմից ձեռնարկվում են առավելագույն ջանքեր՝ օրենքով նախատեսված իրավասության սահմաններում երաշխավորելու ինչպես ցուցարարների, այնպես էլ մյուս քաղաքացիների իրավունքները»,- գրված է ՄԻՊ աշխատակազմի հայտարարության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter