
«Պայքարը շարունակվում է». «Ժառանգություն» կուսակցություն
Ազգային ժողովում վարչապետի ընտրությունից հետո «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք նույնությամբ.
«Սիրելի հայրենակիցներ՝ Հայաստանում, Արցախում եւ սփյուռքում:
Այսօր հերթական անգամ եւ վերջնականապես ապացուցվեց, որ խորհրդարանը եւ Հայաստանի Հանրապետության դե ֆակտո իշխանությունները ժողովրդի ներկայացուցիչների եւ նրա կամքի արտահայտողները չեն:
«Ժառանգությունը» տարիներ շարունակ պայքարել է Հայաստանի քաղաքացիների եւ հայ ժողովրդի, Հայաստանի պետական շահի սպասարկման համար:
Մենք, որպես համաժողովրդական պայքարի ակունքներում եւ հետագա զարգացման գործում կանգնած ուժ հայտարարում ենք՝
- պայքարը թեւակոխում է վճռորոշ փուլ,
- Հայաստանում համակարգային փոփոխություններին այլընտրանք չկա,
- ողջ ժողովուրդը՝ գործընկեր կուսակցությունների հետ մեկտեղ, պետք է շարունակի խաղաղ, իրավական, արժանապատիվ պայքարը մինչեւ վերջ»:
Մեկնաբանել