HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԲՃ․ «Համատարած ընդվզման ժամանակ պետք է կասեցվեն ՇՄԱԳ բոլոր հանրային քննարկումները»

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը հաղորդագրություն է հրապարակել, որը նույնությամբ ներկայացնում ենք․

«Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» Կոնցեռնը համապետական ընդվզումների համատեքստում, երբ հանրային ուշադրությունը ՀՀԿ-ին հեռացնելու կիզակետում է, ցանկանում է առաջ մղել Լոռու մարզում ոսկու արդյունահանման ծրագրեր։ Ոսկու հանքի ընդլայնման և մյուս կողմից՝ հետախուզման երկու նախագծերի շրջակա միջավայրի վրա ազդեցության հանրային լսումներ են նշանակված մայիսի 2-ին և 4-ին Լոռվա մարզի Հագվի և Մղարթ համայնքներում։ Համընդհանուր գործադուլների ու անհնազանդության այս խառը պահին հանքահենները կարծես կրակից շագանակ են ուզում հանել՝ առանց սեփական ձեռքերը վնասելու։ Լոռվա մարզից Հայկական բնապահպանական ճակատին նաև ահազանգում են, որ համայնքների ակտիվ տղամարդկանց առանց հիմնավոր բացատրությունների լսումների օրը կանչում են զինվորական կոմիսարիատներ։

ՀՀ Բնապահպանության նախարարությունից և համայնքների ղեկավարներից պահանջում ենք ժամանակավորապես կասեցնել ինչպես «Մուլտի Գրուպ» Կոնցեռնի, այնպես էլ շրջակա միջավայրի վրա ազդեցություն ունեցող մյուս բոլոր ծրագրերի հանրային քննարկումները, քանի դեռ հանրությունն այդ ծրագրերին պատշաճ տեղեկանալու, որոշումների կայացմանը մասնակցելու կամ դրանց վրա ազդելու հնարավորությունը չունի։

ՀՀ պաշտպանության նախարարությունից պահանջում ենք հանրային կյանքը խաթարող և մարդկանց վախի մեջ գցող գործողություններ չանել»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter