Նորայր Շողիկյան
Այս պահին արդեն փակ է նաև Ավան տանող Աճառյան փողոցի սկզբնամասը: Ավանի կամրջի տակից բոլոր բաժանարար հատվածները՝ Նոր Նորք, Զեյթուն տանող ճանապարհները և Մյասնիկյան փողոց տանող ուղղությունները նույնպես փակ են երթևեկության համար:
Այսօր վաղ առավոտից Երևան քաղաքում և հանրապետության տարբեր մարզերում վերսկսվել են «Իմ քայլը» շարժման քաղաքացիական անհնազանդության ակցիաները։
Ցուցարարներն ավտոմեքենաներով երկկողմանի փակել են նաև Ավանի Ծարավ Աղբյուրի փողոցը։
Ապրիլի 13-ից մեկնարկած զանգվածային բողոքի ակցիաների շրջանակներում այս փողոցը փակվում է առաջին անգամ։
Քանի որ ցուցարարները արգելափակել են նաև Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը, վարորդներն էլ փորձում են պողոտան շրջանցել Ծարավ Աղբյուրով, հայտնվում են փակուղում։
Ի դեպ, Ծարավ Աղբյուրի փողոցի բազմաբնակարան շենքերը կառուցվել են նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո, իսկ բնակիչները տարբեր ոլորտների երիտասարդ մասնագետներ են։
Մեկնաբանել