HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵԱՀԿ գործող նախագահ. «Լրագրողների հանդեպ սպառնալիքները չի կարելի հանդուրժել»

ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսը, մայիսի 3-ի Մամուլի ազատության համաշխարհային օրվա նախօրեի իր խոսքում, կոչ է արել ԵԱՀԿ մասնակից պետություններին ավելին անել լրագրողներին պաշտպանելու համար:

«Թվային լրատվամիջոցները 21-րդ դարում աննախադեպ հնարավորություններ են տրամադրել խոսքի ազատության և տեղեկատվության մատչելիության համար, սակայն մամուլի իրական ազատությունը շարունակում է խոչընդոտվել լրագրողների դեմ բռնության սպառնալիքների պատճառով: ԵԱՀԿ տարածաշրջանի լրագրողներին շարունակում են սպառնալ, հալածել, ֆիզիկական հարձակումների ենթարկել և նույնիսկ սպանել պարզապես իրենց օրինական կարևոր աշխատանքը կատարելու համար», - ասաց Աժուբալիսը:

«Մենք չենք կարող հանդուրժել լրագրողների անվտանգության դեմ այդ սպառնալիքները, ոչ էլ այն սահմանափակումները, որոնց կարող են հանգեցնել նման սպառնալիքները: ԵԱՀԿ մասնակից պետությունները պետք է ավելին անեն, որպեսզի կատարեն լրատվամիջոցների ազատության ոլորտում իրենց ստանձնած պարտավորությունները և ապահովեն արդյունավետ օրենսդրության, կիրարկման գործընթացի և դատական գործիքների առկայությունը` լրագրողների անվտանգությունը երաշխավորելու համար»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter