
«Ոչ Սասին», «Ոչ անտարբերությանը»․ փակ է Բաղրամյան պողոտան ամբողջությամբ
Ցուցարարները փակել են Բաղրամյան պողոտայից Կոմիտաս տանող կամուրջը: Մի խումբ ցուցարարներ բողոքի ակցիա են իրականացնում «Սաս» սուպերմարկետի դիմաց: Նրանք սուպերմարկետ մտնող ցուցարարներին ասում են՝ «ոչ Սասին», «ոչ անտարբերությանը»։
Մեքենաներով և աղբարկղերով փակ է Երզնկյան-Բաղրամյան խաչմերուկը, Բաղրամյանից դեպի Օրբելի փողոց տանող հատվածը։ Փակ է Բաղրամյան պողոտան ամբողջությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել