
Բերդավանում դասադուլ և գործադուլ է
Տավուշի մարզի Բերդավան բնակավայրում դասադուլ և գործադուլ է։ Բերդավանցի Գոհար Ասլիկյանը հայտնում է, որ դպրոցները չեն աշխատել, դասադուլ է․ աշակերտներին միացել են նաև դպրոցի ուսուցիչները։ Ցուցարարները փակել են բնակավայրից դեպի Թիֆլիս գնացող միջպետական ճանապարհը։ Փակ է նաև դեպի համայնքի կենտրոն գնացող ճանապարհը։
Գոհարը նշում է, որ բնակիչները իրենց կոչերով նույնիսկ ասում են, թե չգիտեն՝ «որ սահմանը պահպանել՝ ՀՀԿ-ի, թե Ադրբեջանի»։ Հիշեցնենք, որ Բերդավան բնակավայրն ընդգրկված է Նոյեմբերյան համայնքի մեջ, գյուղը Հայաստան-Ադրբեջան սահմանին գտնվող ամենից հյուսիսայինն է, շատ մոտ է նաև Վրաստանին:
լուսանկարները՝ Գոհար Ասլիկյանի ֆեյսբուքյան էջից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել