
Չեն աշխատում Էջմիածին-Երևան, Էջմիածին-Մասիս և հարակից գյուղեր գնացող երթուղայինները
Առավոտվա 8:20-ից չեն աշխատում Էջմիածին-Երևան և Էջմիածին-Մասիս և հարակից գյուղեր գնացող երթուղայինները: Էջմիածնում ոչ մի հասարակական տրանսպորտ այս պահին չի աշխատում:
Քիչ առաջ ցուցարարների մի խումբ, մեծամասամբ՝ աշակերտներ, ևս միացան Կոմիտասի հրապարակում հավաքված ցուցարարներին: Նրանք վանկարկում էին` «Նիկոլ վարչապետ», «ՀՀԿ հեռացիր»:
Հիշեցնենք, որ ցույցին մասնակցում են նաև տասնյակ ուսուցիչներ, աշակերտներ: Էջմիածնում փակվել են նաև կենտրոնական փողոցների խաչմերուկներ: Այս պահին փակ է Մաշտոց-Վազգեն 1-ին փողոցը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել