
Եվրոպական միության պատվիրակության հայտարարությունը
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հաղորդագրություն է ուղարկել, որը նույնությամբ ներկայացնում ենք․
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թ-ի մայիսի 1-ին տեղի ունեցած արտահերթ նստաշրջանի արդյունքում չընտրվեց նոր վարչապետ:
Սահմանադրությամբ նախատեսվում է յոթօրյա ժամկետում գումարել Ազգային ժողովի ևս մեկ նիստ' նոր վարչապետի ընտրությաննպատակով:
Եվրոպական միությունը վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին՝ բարեկեցիկ և ժողովրդավարական հասարակությանկառուցմանն ուղղված ջանքերին:
Ծայրաստիճան կարևոր է, որպեսզի ներգրավված բոլոր կողմերը, ներառյալ` իրավապահ մարմինները ևհավաքների և արտահայտման ազատության իրավունքն իրացնող անձինք, ինչպես և վերջին օրերի ընթացքում, խուսափեն առճակատումիցև դրսևորեն զսպվածություն և պատասխանատվություն: Եվրոպական միությունը շարունակում է հորդորել բոլոր շահագրգիռ կողմերին,ներառյալ քաղաքացիական հասարակությանը, ներգրավվել համապարփակ երկխոսության մեջ՝ Սահմանադրության հիման վրա նորկառավարության ժողովրդավարական եղանակով ձևավորման շուրջ, որը բխում է ՀՀ բոլոր քաղաքացիների շահերից»:
Մեկնաբանել