Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հունվարի 10-ին, 11-ին հանրապետության արևմտյան շրջաններում հնարավոր են թույլ տեղումներ: Հունվարի 12-ին, 13-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն:
Հունվարի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը հունվարի 12-13-ին կնվազի 4-6 աստիճանով:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ՝ Երևանում հունվարի 10-ին, 11-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում: Հունվարի 12-ին, 13-ին հնարավոր են տեղումներ, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Եղանակի տեսությանն ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել