HY RU EN

Բագրատաշենի մոտ ցուցարարները փակել են հայ-վրացական միջպետական ճանապարհը

Հայ-վրացական սահմանի դեպի Բագրատաշեն գնացող և և Հայաստան եկող ճանապարհը կաթվածահար վիճակում է, երթևեկությունը դադարեցված է: Մոտ 200 մեքենաներ կանգնած են մնացել: Հատկապես դժվար կացության մեջ են հայտնվել զբողաշրջիկները, որոնք համբերատար սպասում են ճանապարհի բացմանը:

Երևան-Մոսկվա մեկնող ավտոբուսի ուղևորները նույնես խցանման մեջ են, սակայն միացել են ցուցարարներին: Նրանք ավտոբուսի վրա փակցրել են Նիկոլ Փաշինյանի նկարը և հայտարում են, որ չեն դժգոհում իրավիճակից, պատրաստ են մնալ որքան պետք է  և պայքարել ժողովրդի հետ:

Բագրատաշենի և հարևան գյուղերի բնակիչներն իրենց ընտանիքի անդամների, երեխաների հետ գալիս են դեպի անցակետ: