
Էջմիածնի հրապարակում ՀՀԿ-ի անդամները պատռում են անդամատոմսերը
Էջմիածնի Կոմիտասի հրապարակում ցուցարարները արկղ են դրել, որի մեջ ՀՀԿ-ի անդամները պատռում և նետում են իրենց անդամատոմսերը։
Այս հրապարակում վաղ առավոտից մեկնարկել են քաղաքացիական անհնազանդության ակցիաները։
Ավելի ուշ Էջմիածնի Կոմիտասի անվան հրապարակի ցուցարարներին երթով միացան քաղաքի թիվ 9 դպրոցի ուսուցիչները:
Հիշեցնենք, որ երեկ` Ազգային ժողովի հատուկ նիստում պատգամավորների ձայների մեծամասնությամբ վարչապետ չընտրվելուց հետո, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց վերսկսկել քաղաքացիական անհնազանդության տոտալ գործողությունները, այսօր վաղ առավոտից` 8:15-ից, շրջափակել հանրապետության հաղորդակցության բոլոր ուղիները` փողոցները, երկաթուղին, մետրոն, օդանավակայանը, միջպետական ճանապարհները, հայտարարել տոտալ դասադուլ և գործադուլ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել