HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արդարդատության նախարարությունը դիմում է ցուցարարներին

Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարության մուտքի շրջափակումը սահմանափակում է Հայաստանի Հանրապետության այլ քաղաքացիների՝ արդարադատության նախարարության կողմից տրամադրվող մի շարք կարևոր և հրատապ ծառայություններ ստանալու հնարավորությունը: 

«Տեղեկացնենք, որ ՀՀ արդարադատության նախարարության շենքում գործող ընդունարանը մատուցում է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտի մի շարք ծառայություններ, մասնավորապես, ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքի տրամադրում, փաստաթղթերի միջազգային վավերացում (ապոստիլ), օտարերկրյա քաղաքացիների մասնակցությամբ ամուսնության թույլտվության վերաբերյալ տեղեկանքների տրամադրում և այլն։ Ելնելով վերոգրյալից՝ արդարադատության նախարարությունը խնդրում է հավաքի մասնակցիներին հարգել այլոց իրավունքները և չխոչընդոտել նախարարության գործունեությունը», - հայտնում է նախարարությունը:  

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter