HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանության կոչը՝ ցուցարարներին

Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որը նույնությամբ հրապարակում ենք․ 

«Հանրահավաքի որոշ վայրերում, մասնավորապես` Հանրապետության հրապարակում, երթևեկում են բեռնատար մեքենաներ, որոնց թափքերում քաղաքացիների խմբեր կան, որոնց մեջ զգալի թիվ են կազմում անչափահասները:

Ցուցարարների այդպիսի գործողություններն ուղևորափոխադրման կանոնների կոպիտ խախտում լինելուց զատ, ուղղակիորեն վտանգում են մարդկանց կյանքն ու առողջությունը: Մարդաշատ վայրում ծանրաքաշ ու մեծ ծավալով բեռնատարների երթևեկն ինքնին վտանգավոր է, իսկ երբ թափքում մարդկանց մեծ խմբեր կան, վտանգը բազմապատկվում է, հատկապես անչափահասների համար, որոնք հաճախ չեն գիտակցում, թե ինչպիսի ողբերգությամբ կարող են ավարտվել նման իրավիճակները:

Բեռնատար մեքենաներով գործողության կազմակերպիչներին կոչ ենք անում մարդկանց և առաջին հերթին անչափասներին իջեցնել թափքերից, մարդաշատ տարածքներից անհապաղ հեռացնել բեռնատար մեքենաները և այսուհետ ձեռնպահ մնալ այդ կարգի վտանգավոր և անկանխատեսելի գործողություններից»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter