HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԵԿ նախագահի հրամանով՝ այսօրվանից մաքսային ծառայությունը կաշխատի 24-ժամյա ռեժիմով

ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ սահմանային անցակետերը, որպես մաքսային հսկողության գոտիներ, շարունակում են իրականացնել օրենսդրությամբ իրենց վերապահված գործառույթները, որոնց իրագործումը, սակայն, էապես դժվարացել է անցակետերին հարող ճանապարհների փակ կամ դժվարանցանելի լինելու փաստով պայմանավորված․

«Հետևաբար, մաքսային ընթացակարգերի պատշաճ կատարումն ապահովելու նպատակով, ընդառաջ գնալով բիզնեսի առաջարկին, ՊԵԿ նախագահի հրամանով այսօրվանից մաքսային ծառայությունն անցնում է 24-ժամյա սպասարկման աշխատանքային ռեժիմի, որի դիմաց, ի դեպ, կոմիտեի նախագահի հրամանով բիզնեսից օրենքով սահմանված լրացուցիչ մաքսային վճարներ չեն գանձվելու:

Ինչ վերաբերում է մայիսի 1-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում մաքսային ծառայության վերաբերյալ հնչեցրած բացասական որակումներին, ապա, ինչպես նախկինում ևս հրապարակվել է, վերջին 1,5 տարվա ընթացքում մաքսային համակարգում նշանակալի բարեփոխումներ են իրականացվել:

ՊԵԿ-ը նախաձեռնել է բիզնես հանրությանն ուղղված բարեփոխումներ, որոնց հիմքում ընկած են բարեխիղճ տնտեսվարողների համար մաքսային հսկողությունը հնարավորինս աննկատ դարձնելու, սահմանահատումը պարզեցնելու և արտաքին տնտեսական գործունեությունը խթանելու մոտեցումները: Ներդրումային միջավայրի բարելավման նպատակով պարզեցվել են մաքսային ընթացակարգերը:

Բարեփոխումների այդ տրամաբանությամբ համալիր միջոցառումներ են իրականացվել, մասնավորապես՝ գործարկվել է մաքսային արժեքի էլեկտրոնային հայտարարագրման համակարգը, մշակվել են ապրանքի էլեկտրոնային հայտարարագրման և մաքսային մուտքի անդորրագրերի էլեկտրոնային համակարգերը, ներդրվել է ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող ավտոմեքենաների գնահատման սկզբունքորեն նոր մոտեցում:

Ֆիզիկական անձինք այլևս ստիպված չեն վճարել մաքսային միջնորդներին՝ ապրանքի հայտարարագիր ներկայացնելու համար, քանի որ մաքսային մարմնի կողմից ձևակերպումներն իրականացվում են առանց լրացուցիչ վճարի: Ներդրվել է մաքսային ձևակերպումների իրականացման վայրի տեղորոշման նոր մեխանիզմ: 2018թ.-ից ՊԵԿ-ը հանդես է եկել աննախադեպ նորամուծությամբ՝ petekamutner.am պաշտոնական կայքէջում գործարկվում է ավտոմեքենաների մաքսային արժեքի ավտոմատ հաշվիչը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter