
ՊԵԿ-ը հորդորում է չխոչընդոտել բեռնատարների մուտքը Հայաստան
Պետական եկամուտների կոմիտեն քիչ առաջ հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ իրենց անհանգստացնում է այն իրավիճակը, որ երկիր մտնող բեռնատար, հատկապես՝ սննդամթերքով բեռնված մեքենաները, արգելքի առաջ են կանգնում՝ ճանապարհները փակելու քաղաքական ակցիայով պայմանավորված․
«Արձանագրվում են նաև դեպքեր, երբ որոշ բեռնատարներ հետ են դառնում ճանապարհից՝ այդպես էլ չմտնելով Հայաստանի Հանրապետության տարածք: Այս ամենը մտահոգիչ է այնքանով, որ ստեղծված իրադրությունը խոչընդոտներ է առաջացնում բեռնատարների մուտքի և դրանց մաքսային սպասարկման գործընթացների համար, ինչը կարող է լուրջ հարված հասցնել երկրի պարենային անվտանգությանը: Մաքսային ծառայությունը հորդորում է ակցիայի բոլոր մասնակիցներին հաշվի առնել մտահոգիչ փաստերը և բոլորիս պարենային անվտանգության ապահովման անհրաժեշտությունից ելնելով՝ չխոչընդոտել ՀՀ սահմանին բեռնատարների ելումուտն ու մաքսային սպասարկումը»,- նշված է ՊԵԿ-ի հաղորդագրության մեջ:
Մեկնաբանել