
Շիրակի և Արագածոտնի մարզպետները կազատվեն պաշտոնից
Շիրակի և Արագածոտնի մարզպետները կազատվեն պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության վաղվա նիստի օրակարգից: Օրակարգում հրապարակված են որոշումներ, ըստ որոնց` Աշոտ Սիմոնյանը կազատվի Արագածոտնի մարզպետի պաշտոնից սեփական դիմումի համաձայն, Արթուր Խաչատրյանն էլ` Շիրակի մարզպետի պաշտոնից՝ կրկին իր դիմումի համաձայն: Երկու որոշումներն էլ չզեկուցվող են: Հիշեցնենք, որ երկու մարզպետն էլ ՀՅԴ-ական են, իսկ ՀՅԴ-ն հայտարարել է ՀՀԿ-ի հետ կազմած կոալիցիայից դուրս գալու եւ համաժողովրդական շարժմանը միանալու մասին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել