HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2rd.am. «Եթե Ռ. Քոչարյանը մասնակից լիներ Հայաստանի քաղաքական կյանքին, ապա Հայաստանը երբեք ճգնաժամի մեջ չէր հայտնվի»

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի 2rd.am կայքը իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին Ռոբերտ Քոչարյանի մասնակցության մասին տեղեկություններին:

«Երեկ և այսօր մամուլում և համացանցում տարատեսակ տեղեկություններ տարածվեցին, որ կապված էին Ռոբերտ Քոչարյանի առնչությանը քաղաքական գործընթացներին: Լուրերի հայտնվելուն պես մենք անմիջապես կապ էինք հաստատում երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարի հետ և ճշտում դրանց իսկությունը: Վիկտոր Սողոմոնյանը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, հերքեց թե Քոչարյանի' իբր Մոսկվա մեկնելու լուրը, թե նրա ներգրավվածության մասին ասեկոսեները, ասելով, որ նախագահ Քոչարյանը ուշադիր հետևում է գործընթացներին, բայց չի մասնակցում դրանց: Մեր խմբագրության կողմից ուզում ենք ավելացնել. վստահ ենք, որ եթե Ռ. Քոչարյանը մասնակից լիներ Հայաստանի քաղաքական կյանքին, ապա Հայաստանը երբեք ճգնաժամի մեջ չէր հայտնվի»,- ասված է հրապարակված մեկնաբանության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter