HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոտքով Էրեբունիից` Կենտրոն

Անի Գևորգյան

Այսօր ողջ օրվա ընթացքում Էրեբունի վարչական շրջանում որեւէ ժամի հնարավոր չէր սեփական ոտքերից բացի գտնել տեղաշարժվելու այլ միջոց: Այստեղ նախկինում մեքենայաշատ փողոցները վեր էին ածվել խաղային եւ երաժշտական հրապարակների: Ի դեպ, այստեղ կարող էր բավարարվել ցանկացած տեսակի երաժշտական նախասիրություն ունեցող ունկնդրի ճաշակը` սկսած ժողովրդականից, մինչեւ դասական: Այս վարչական շրջանի բնակիչները փակել էին բոլոր փողոցները, որոշ փողոցներն անգամ մի քանի հատվածներում: Մարդիկ փողոց էին դուրս եկել ընտանիքներով, ինչի արդյունքում պողոտայի մեծ մասը գտնվում էր երեխաների «տիրապետության» տակ:

Այսպիսով, Էրեբունիից Կենտրոն հասնելը հնարավոր էր միայն ոտքով, այն էլ երկու ժամում, քանի որ հնարավոր չէր ճանապարհին անընդհատ կանգ չառնել ու չշփվել ցուցարարների հետ


Էրեբունի թանգարանի մերձակա խաչմերուկը փակել էին հաշմանդամություն ունեցող անձինք



Էրեբունի փողոց` շուկայի հարեւանությամբ



Էրեբունի փողոց` զինկոմիսարիատի հարեւանությամբ



Արցախի փողոց, որտեղ օրեր առաջ ոստիկանությունը հատուկ միջոցներ էր կիրառել ցուցարարների նկատմամբ



«Հանդիպում» /Встреча/ կամուրջ



Արցախի փողոց



Կայարան



Երեխաները նվագում էին մայթեզրին, իսկ մայրիկները փակել էին փողոցը

Սասունցի Դավիթ փողոց



Տիգրան Մեծ պողոտա



Նար Դոս փողոցի վերջնամաս



Տիգրան Մեծ պողոտա



Գայանե հանրախանութի մոտ



Տիգրան մեծ պողոտայում շուրջ մեկ տասնյակ «դիրքերից» մեկը



Ցուցարարները մեքենայի ընթացքից միմյանց ջուր են փոխանցում



Հանրապետության հրապարակ



Էրեբունիից Կենտրոն քայլելու ընթացքում հանդիպած ամենաանսպասելի տեսարանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter