
Սարյան և Թումանյան փողոցների ցուցարարներն ու գերմանացի տուրիստը
Ամալյա Մարգարյան, Գայանե Ենոքյան
Վալերի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողները փակել էին Սարյան-Թումանյան փողոցների խաչմերուկը:
Ցուցարարների մեծ մասը Բրյուսովի անվան համալսարանի ուսանողներ էին, ովքեր պատրաստվում էին համալսարանում զանգվածային դասադուլը շարունակել այնքան, մինչև Նիկոլ Փաշինյանը դառնա վարչապետ։
Համալսարանում, ըստ ուսումնական պլանի, քննական շրջան է, սակայն քննություններ չեն անցկացվում․ ուսանողները համալսարանի ղեկավարության հետ պայմանավորվածություն են ձեռք բերել և քննությունները հետաձգել։
Ուսանողներից մեկը նշեց, որ այսօր հասցրել են նաև ուրախանալ և ջրոցի խաղալ:
Խաչմերուկը փակ էր անգամ տուրիստների համար: Գերմանիայից Հայաստան ժամանած տուրիստական ավոտբուսը տևական ժամանակ կանգնած էր մնացել համալսարանի հարակից տարածքում։
Զբոսաշրջիկ Սաթլերը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ փակ փողոցները ստեղծված իրավիճակում անհարմարություն չեն ստեղծում իրենց համար, և հավելեց, որ շատ ուրախ է Հայաստանում տեղի ունեցող զարգացման համար:
Մեկնաբանել