
«Տոտալ շրջափակում» և հանրահավաք (լուսանկարներ)
Նարեկ Ալեքսանյան
Երբ մայիսի 1-ի ԱԺ հատուկ նիստում Նիկոլ Փաշինյանը չընտրվեց ՀՀ վարչապետ, նա նիստին հաջորդող հանրահավաքին քաղաքացիներին կոչ արեց հաջորդ օրը համընդհանուր գործադուլ, դասադուլ անել և շրջափակել բոլոր հնարավոր ճանապարհները ամբողջ հանրապետությունում։ Երևանում առավոտվանից հարյուրավոր փողոցներ դարձան հետիոտնային։ Երեկոյան 19։00-ին նշանակված Հանրապետության հրապարակի հանրահավաքից առաջ Փաշինյանը կոչ էր արել ապաշրջափակել փողոցները 17։00-ին։ Այդ ժամին մայրաքաղաքի փողոցները կրկին դարձան երթևեկելի։
Հանրահավաքի վերջում Նիկոլ Փաշինյանը կոչ արեց քաղաքացիներին հաջորդ օրը հանգիստ վերցնել և դադարեցնել քաղաքացիական անհնազանդության գործողությունները։
02 մայիսի, 2018թ.։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել