
Հայաստանի պետական պարտքը մարտի վերջի դրությամբ 6.887 մլրդ դոլար է
Այս տարվա մարտի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 6.887 մլրդ դոլար։ Ինչպես վկայում են Ֆինանսների նախարարության և Ազգային վիճակագրական ծառայության վերջին տվյալները, մարտ ամսվա ընթացքում Հայաստանի պետական պարտքն աճել է 35.9 մլն դոլարով կամ 0.5%-ով։
Ընդ որում՝ աճել է և՛ արտաքին, և՛ ներքին պարտքը։ Մասնավորապես, արտաքին պարտքը մարտին աճել է 14.9 մլն դոլարով և կազմել մոտ 5.575 մլրդ դոլար։ Իսկ ներքին պարտքն այս ընթացքում ավելացել է մոտ 21 մլն դոլարով՝ կազմելով 1.312 մլրդ դոլար։
Տարեսկզբի համեմատ Հայաստանի ամբողջ պետական պարտքն աճել է 112.5 մլն դոլարով կամ մոտ 1.7%-ով։
Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների
Դրամով արտահայտված՝ Հայաստանի պետական պարտքը 2018թ. մարտի վերջի դրությամբ 3.306 տրլն դրամ է, որի կազմում 2.676 տրլն դրամը արտաքին պարտքն է, իսկ 630 մլրդ դրամը՝ ներքին պարտքը։
|
Կարդացեք նաև՝ Ծանրացած պետական պարտքն ու վճարելու բարդություններըՄաս 1 Մաս 2 Մաս 3 |
Մեկնաբանել