HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միջազգային սիմպոզիում՝ Ապարանում

Հայաստանի առաջին Հանրապետության և  Բաշ-Ապարանի հերոսամարտի 100-ամյակին ընդառաջ Ապարան համայնքում մշակութային կարևորություն ունեցող միջոցառման մեկնարկ է տրվել:

Միջոցառման նախաձեռնող Ապարանի համայնքապետարանից հայտնում են, որ Վերածնունդ հուշահամալիրի տարածքում՝ Մ3 միջպետական մայրուղու եզրին,  սկսվել է քանդակների աշխատանքները: Սիմպոզիումին մասնակցում են ներկայացուցիչներ 7 երկրներից` Իտալիա, Ճապոնիա, Հնդկաստան, Բելգիա, Բելառուս, Արցախ, Հայաստան:

Հայաստանը ներկայացնում  են 4 քանդակագործներ՝ երեք ներկայացուցիչ  Ապարանից  ու մեկ նեկայացուցիչ Երևանից:

Սիմպոզիումը կրում է «Մեր պապերի սխրանքը»  խորագիրը: Սիմպոզիումը գլխավորում է աշխարհահռչակ քանդակագործ, իտալահայ Վիգեն Ավետիսը:

Նրա խոսքով, սիմպոզիումին մասնակցում են բացառապես պրոֆեսիոնալ քանդակագործներ, և այս միջոցառմանը պատրաստվել են մոտ 3 ամիս:

Միջազգային սիմպոզիումին մասնակցում է  Իտալիայի Սիենա քաղաքի անվանի քանդակագործ Մասիմո Լիպպին, ով իր հարցազրույցում Ապարանը համարել է ոչ միայն հաղթանակի, այլ նաև սիրո քաղաք:

Միջոցառմանը ներկա են գտնվել Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանը, փոխհամայնքապետ Հրայր Մկրտչյանը, համայնքապետարանի անձնակազմը, մի շարք դպրոցի տնօրեններ և այլ հյուրեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter