HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարույթ է ընդունվել «Սիվիլնեթ»-ի լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը

Քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել «Սիվիլնեթ»-ի լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։ Այս մասին հայտնում է ՔԿ դեպարտամենտը:

Ըստ քրեական գործի տվյալների՝ «Սիվիլնեթ»-ի լրագրող Անի Գրիգորյանից 2018 թվականի ապրիլի 21-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ մասնագիտական գործունեությունն իրականացնելիս հափշտակել են իր հեռախոսը։

Լրագրողի ներկայացրած հաղորդման, ապա նաև բացատրությունների համաձայն՝ ապրիլի 21-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում նկատել է քաշքշուկ, ինչը տեսագրել է և «Iphone 6s» բջջային հեռախոսով միացել ուղիղ եթեր։ Լրագրողական գործունեությունն իրականացնելիս մի անձ լրագրողին մոտեցել է թիկունքից ու հափշտակել բջջային հեռախոսը, ապա՝ դիմել փախուստի:
Դեպքի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածով, որը Քննչական կոմիտեում ստացվել է մայիսի 2-ին։ Նույն օրը քննիչը քրեական գործն ընդունել է վարույթ։

Քկ դեպարտամենտի տեղեկացմամբ` ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ լրագրողի բջջային հեռախոսը հափշտական անձի, քաշքշուկին մասնակից անձանց ինքնությունը պարզելու և քննությանը ներկայացնելու ուղղությամբ։

Լուսանկարը` media.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter